Երեկ օլիմպիական եռակի չեմպիոն Թոմաշ Մորգենշտերնը մարզման ժամանակ վայր է ընկել տրամպլինից դահուկներով ցատկելիս՝ գլուխն ուժեղ հարվածելով գետնին և մի քանի տասնյակ մետր գլորվելով ձյան վրայով։
Այսօր ավստրիացի բժիշկներն ասել են, որ Մորգենշտերնի կյանքին այլևս ոչինչ չի սպառնում։ Մորգենշտերնը որոշ ժամանակ եղել է անգիտակից վիճակում։ Վնասվել է ինչպես գլխուղեղն ու ողնաշարը, այնպես էլ թոքը։
Մորգենշտերնը համարվում էր Սոչիի օլիմպիական խաղերի ամենահավանական հաղթողներից մեկը։