տուն Լուրեր Ո՞ւր է «Ժառանգության» խոստացած թեժ աշունը

Ո՞ւր է «Ժառանգության» խոստացած թեժ աշունը

268
0

rafo

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն երկար ժամանակ է, ինչ քաղաքական դաշտում չի երևում, մինչդեռ վերջինս խոստացել էր հանրահավաքներով և գործողություններով լեցուն թեժ աշուն: Ինչով է պայմանավորված այս հանգամանքը, ուր է հիմա կուսակցության առաջնորդը և այլ հարցերի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը զրուցել է «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: «Նախ սկսեմ նրանից, որ պարոն Հովհաննիսյանը ոչինչ չի խոստացել, այլ ասել է, որ թեժ աշուն է լինելու և անհրաժեշտ է համազգային հեղափոխություն, խոսքը դրան է վերաբերել: Իսկ ինչ վերաբերում է թեժ աշնանը, կարծում եմ, աշունն իսկապես թեժ է, մենք ունեցանք սեպտեմբերի 3-ի հայտարարություն, մենք ունեցանք տարբեր այցեր դեպի Եվրոպա՝ արդարացնելու իշխանությունների պահվածքը, ունեցանք Մինսկի գագաթնաժողով, որտեղ Սերժ Սարգսյանը խնդրում էր, որ արագացված տեմպերով Հայաստանին ՄՄ ընդունեն»,-նշել է Արմեն Մարտիրոսյանը: Araratnews.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե այս դեպքում աշունը թեժ էր, բայց  ոչ  Րաֆֆի Հովհաննիսյանի միջամտությամբ, և ինչն է պատճառը, որ «Ժառանգություն»-ը վերջին շրջանում պասիվություն է ցուցաբերում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է. «Ժառանգությունն երբեք պասիվ չի եղել և չի էլ կարող լինել, մենք հենց աշնանը մասնակցեցինք ԱԺ թափուր տեղի ընտրությանը, որևէ այլ քաղաքական ուժ, բացի իշխանությունից չմասնակցեց, մենք ենք, որ սեպտեմբերի 20-ին հանրահավաք կազմակերպեցինք, բայց եթե «Ժառանգությունը» Հայաստանի միակ քաղաքական ուժն է մնացել, և բոլոր լուծումները նրա հետ են կապված, իհարկե, ես ուրախ եմ, բայց մյուս կողմից շատ տխուր կլինի, որ մեր կուսակցությունը մնացած լինի միակ քաղաքական ուժը»,-նշել է Մարտիրոսյանը: «Ճիշտ են այն տեղեկությունները, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում» հարցին Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է.«Երկրից դուրս է ինքը՝ մասնավոր այցով»: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին, թե պարոն Հովհաննիսյանի մասնավոր այցը որքանով է կապված ՀՀ ներքին քաղաքականության հետ, Արմեն Մարտիրոսյանը պատասխանել է.«Ես կարծում եմ, որ ինքը կգա կպատասխանի այդ հարցին»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here