«Գլխավոր դատախազությունը պետք է այդ հարցով զբաղվի: Մենք ցուցակներ չենք կազմում»,- այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապօրինի գույքի բռնագանձման մասին խոսելիս:
Վարչապետն ասաց, որ այդ հարցը իրավապահների տիրույթում է: Իշխանությունն ունի քաղաքական կամք, մնացածը պետք է անի իրավապահ համակարգը:
Հիշեցնենք՝ ապօրինի ծագման գույքի բռնագանձման օրենքն արդեն գործում է: