Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ես հասկանում եմ, որ այս իշխանության օրոք լինել դրա կազմում և ունենալ առողջ տրամաբանություն հնարավոր չէ, բայց, այնուամենայնիվ, ամեն նման դեպքի հանդիպելիս զարմանում եմ:
Դե, օրինակ, կարո՞ղ եք բացատրել վարչական դատարանի երկու որոշումների տրամաբանությունը. ինչպե՞ս է հնարավոր բնակիչների հայցապահանջով կասեցնել բակային տարածքում շինարարությունը՝ մինչև դրա օրինականության վավերացումը` հենց իր կողմից, և միաժամանակ բավարարել բնակիչների մեղքով` իբրև թե կառուցապատողին հասցված վնասի փոխհատուցման վերաբերյալ վերջինիս հայցը` բնակիչներից $40.000 գումար գանձելու պահանջով (ՉԻ):
Եթե վաղը դատարանը «պարզի», որ կառուցապատումն, այնուամենայնիվ, անօրինական է, ապա «արդարադատություն իրականացնող» այդ մարմինը ո՞ր տրամաբանությամբ է արդեն այսօր որոշում ընդունում, որ բնակիչները պետք է վճարեն կառուցապատողի պահանջած 40 հազարը: