տուն Հասարակություն Իրավական Ո՞ր պաշտոնյաներն են վաճառել պատմամշակութային շենքն օֆշորային ընկերությանը (տեսանյութ)

Ո՞ր պաշտոնյաներն են վաճառել պատմամշակութային շենքն օֆշորային ընկերությանը (տեսանյութ)

868
0

Այսօր գրել էինք, որ Աբովյան 3 հասցեի պատմամշակութային շենքը օտարել են օֆշորային ընկերությանը:

Araratnews.am-ը փորձեց պաշտոնական հաղորդագրությունը վերլուծելով հասկանալ, թե որ պաշտոնյաների մասին է խոսքը, քանի որ պաշտոնական պարզաբանում չհաջողվեց ստանալ:

Նախ գույքի սեփականաշնորհումը սկսվել է 2001 թ-ից Կադաստրի կոմիտեի պաշտոնյաների աջակցությամբ: Իսկ 2001 թ-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար եղել է Մանուկ Վարդանյանը:

Դատելով իրավապահների հայտարարությունից՝ պատմամշակութային շենքը նախկին ԱՕԿՍ-ի շենքն է, որի վերաբերյալ հետաքննական տեսանյութ էր պատրաստել «Հանրային Հեռուստաընկերությունը» 2019 թ-ին: Ըստ տեսանյութի՝ մշակույթի նախկին նախարարներ Արմեն Սմբատյանի եւ Հասմիկ Պողոսյանի ջանքերով պատմամշակութային շենքը սեփականաշնորհվել է: ԱՕԿՍ-ի շենքի նկուղային հարկի 270 քառակուսի մետր մակերեսով տարածքը 2011-ից պատկանել է (մշակույթի նախկին նախարար) Հասմիկ Պողոսյանի որդուն՝ Վաղարշակ Հակոբյանին, որը 2017-ին իր ունեցած բաժնեմասերի 50 տոկոսը օտարել է Կրթության, գիտության, սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանին։ 

Պատրաստ ենք լսելու նաև վերոնշյալ գործին առնչվող պաշտոնյաների տեսակետը: