տուն ժամանց Ո՞ր յուղերն են իդեալական տապակելու համար

Ո՞ր յուղերն են իդեալական տապակելու համար

482
0

Նախորդ հրապարակման մեջ ներկայացրել էինք, թե որ յուղերն են զտված, որոնք՝ չզտված: Այս հրապարակման մեջ կանդրադառնանք բուսական յուղերին և կենդանական ծագման ճարպերին, դրանց օգտակար և վնասակար հատկանիշներին:

  • Ի՞նչ է նշանակում սառը կամ տաք մզված յուղեր

Տաք մզվելու դեպքում սերմերը տաքացնում են՝ դրանցից յուղն ավելի լավ կորզելու համար։ Այդ ժամանակ օգտակար նյութերի մի մասը քայքայվում է։ Սառը մզումն ավելի պահպանող տարբերակ է, որի արյունքում ավելի լավ են պահպանվում օգտակար նյութերը։ Սակայն այդ տարբերակն ունի մի մեծ թերություն՝ ցածր արտադրողականություն։ Ավելի լավ է ընտրել օրգանական, չզտված, ինչպես նաև սառը քամումի բուսական յուղեր կամ կենդանական ծագման ճարպեր։

  • Ի՞նչ է նշանակում յուղի այրման (ծխի) ցածր կետ։

Ամեն յուղ ունի իր ծխարձակման կետը, այսինքն՝ այն ջերմաստիճանը, որի ժամանակ սկսում է այրվել։ Ծխի ցածր կետեր ունեն այն յուղերը, որոնց այրման ջերմաստիճանը չի գերազանցում 180°С-ը։ Այդ յուղերն ավելի լավ է լցնել աղցանների կամ այն ուտեստների վրա, որոնք պահանջում են ոչ մեծ տաքացում (կտավատի յուղ, արևածաղկի չզտված յուղ, կարագ, հունական ընկույզի յուղ)։

  • Այրման միջին կետ. դա քանի՞ աստիճանն է։

Յուղերի ծխի միջին կետերի դեպքում այրման ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 220°C-ի։ Այդ յուղերով կարելի է մթերքները տապակել տապակի մեջ և թխել ջեռոցում՝ չվախենալով, որ դրանք դառը համ կստանան (կոկոսի յուղ, Extra Virgin դասի ձիթապտղի յուղ, կանճրակի զտված յուղ, եգիպտացորենի և խաղողի կորիզների յուղ)։

  • Ի՞նչ կարելի է անել այրման բարձր կետ ունեցող յուղերով։

Ծխարձակման բարձր կետերով յուղերը կարող են դիմանալ մինչև 270°C ջերմաստիճանը (որոշները՝ նույնիսկ ավելի)։ Դրանք շատ հարմար են ոչ միայն տապակի մեջ, այլ նաև ֆրիտյուրում և գրիլում տապակելու համար (քունջութի յուղ, արևածաղկի զտված յուղ, գետնանուշի յուղ, հալած յուղ և ավոկադոյի յուղ)։

  • Ո՞ր յուղերն են իդեալական տապակելու համար

Տապակելու համար յուղ ընտրելիս գլխավորն այն է, թե տաքացնելիս որքան հեշտ է այն օքսիդանում կամ դառնանում։ Օքսիդանալով՝ յուղը վերածվում է առողջության համար վտանգավոր սննդամթերքի,  այդ պատճառով՝ որքան ցածր է ծխարձակման ջերմաստիճանը, այնքան յուղը քիչ է հարմար տապակելու համար։ Ամենաբարձր ջերմաստիճաններին դիմանում են հագեցած յուղերը։

Հաջորդ անգամ կներկայացնենք, թե որ յուղերը կարելի է օգտագործել  աղցաններ պատրաստելիս:

(Շարունակելի)

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here