Կառավարության աջակցության փաթեթների վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Ասուլիսի մեկնարկին փոխվարչապետն ընդգծեց.
«Մենք օժանդակություն ենք տրամադրում այն ընտանիքներին, ովքեր ունեն մինչև տասնչորս տարեկան երեխա, բայց, ըստ էության, զրկվել են աշխատանքից»:
«Նախևառաջ, մենք դրամաշնորհ ենք տրամադրում այն մասնավոր կառույցներին, որոնք հունվարի մեկից մինչև մարտի քսանհինգն ընկած ժամանակահատվածում իրենց աշխատողների թիվը չեն նվազեցրել և աշխատավարձի ֆոնդը չեն իջեցրել: Եվ դա, կրկնեմ, ոչ միայն սոցիալական խնդիր է… Իրենք, նախևառաջ, պահպանել են իրենց աշխատակազմերը և այդ ընկերություններին մենք ավտոմատ կերպով կտրամադրենք դրամաշնորհ»: