տուն Լուրեր Բլոգ Ո՞ր կենդանու ականջում են քնած մեր դիվանագիտական ծառայությունները

Ո՞ր կենդանու ականջում են քնած մեր դիվանագիտական ծառայությունները

255
0

1tv1«Երեկ ռուսական առաջին ալիքի լուրերի մեկնաբան Իռադա Զեյնալովան (ով, ի դեպ, ազգությամբ ադրբեջանցի է) Հայաստանի մասին սկանդալային հայտարարություն է արել: Հիմա ինձ ընդամենը երեք հարց է հետաքրքրում
1. Ո՞ր կենդանու ականջում են քնած մեր դիվանագիտական ծառայությունները՝ առաջին հերթին Ռուսաստանում մեր դեսպանը և ԱԳ նախարարությունը
2. Որտե՞ղ են ռուսաստանի մեր «մլյառդատեր» տղերքը, ովքեր բացի բարեգործական PR ակցիաներից պարտավոր են զբաղվել հայկական լոբբինգով: Ի դեպ, «ռուսական բիզնեսի» ադրբեջանական ներկայացուցիչները, ի տարբերություն հայերի, ինչպես արդեն համոզվում եք, երկար ժամանակ է, բարեհաջող զբաղված են իրենց պետության և «ազգի» լոբբինգով
3. Ինչո՞վ են զբաղված մեր «էլիտար» լրագրողները, ովքեր ամեն մի պաչիկ-պուչիկը, աստղերի <տրուսիկի> գույնը, քաղաքական գործիչների «կեղտոտ ու մաքուր լվածքը» և նմանատիպ հիմար բաներ, իրենց արևին, «թույն» լուսաբանում են, իսկ նման դեպքերի մասին երևի տեղյակ էլ չեն: Իսկ ով էլ տեղյակ է, հարկ չի համարում հարց բարձրացնել, որովհետև <ռեյտինգային> թեմա չէ»

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here