Գիտնականները երկար ժամանակ չէին կարողանում որոշել, թե որ միջատն է կառուցում այս յուրօրինակ «աշտարակները», որ ստացել են Silkhenge անվանումը: Կար վարկած, որ դրանց հեղինակը թրթուռները, սնկերը կամ նույնիսկ գիտությանը անհայտ կենդանի է: Սակայն վերջերս պարզ է դարձել, որ այս կառույցների հեղինակները սարդերն են, որոնք պատկանում են Callobius տեսակին:
Ուսումնասորությունների ժամանակ գիտնականները նման «աշտարակներ» գտել են հիմնականում ծառերի և տերևների վրա: Այստեղ սարդերը ձվադրում են, ընդ որում՝ մեկ «աշտարակի» մեջ միայն մեկ ձու են տեղադրում: Ըստ կենդանաբան Ֆիլ Տորեսի՝ այս տիպի սարդերը հենց սրանով են տարբերվում այլ սարդերից, որոնք մետաքսե թելերից պարկ են ստեղծում և այնտեղ միանգամից մի քանի ձու տեղադրում, իսկ կախում են պարկը սարդոստայնից: