տուն Քաղաքական Ո՞ր երկրներում կունենանք նոր դեսպանատներ

Ո՞ր երկրներում կունենանք նոր դեսպանատներ

271
0

«Դիվանագիտական ծառայության քանակը մեզ բավարարում է: Կարևոր է որակի ուժեղացումը, որակյալ աշխատողներ ունենալը: Երկրորդ՝ վերաձեւափոխել աշխատողների համադրությունը ներսում եւ դրսում»,- այսօր ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հարցերի հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հարցին ի պատասխան ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Իմ քայլը» պատգամավոր Միքայել Զոլյանն էլ հարցրեց՝ այլ երկրներում դեսպանատներ կբացվե՞ն 2021 թ-ին: «Քաթարում, Եթովպիայում արդեն գործում են դեսպանատները, Իսրայելում մեր դեսպանատան բացման նախապատրաստական աշխատանքները կատարված են: Իսկ նոր դեսպանատների մասին, անկեղծ, ժամանակ չի եղել մտածելու»,- ասաց ԱԳ նախարարը: