ՀՖՖ գործկոմի նիստն ավարտվեց: Լրագրողներին այսօր Red Eagles ֆան շարժման առաջնորդ Դենիս Սարգսյանը տեղեկացրեց, որ ՀՖՖ նախագահի համար ընդունելի է բոլորով հեռանալու տարբերակը, այսինքն՝ հեռանան ՀՖՖ նախագահն ու գործկողմը: «Գործկոմում դեռ շարունակվում են քննարկումները»,- ասաց Դենիս Սարգսյանը:
Ըստ նրա՝ ֆուտբոլով պետք է զբաղվեն մասնագետները:
Հարցին՝ Արթուր Վանեցյանը կապ ունի՞ ֆուտբոլի հետ, Դենիս Սարգսյանն ասաց. «Մասամբ»:
Հիշեցնենք՝ նա պահանջում է ՀՖՖ նախագահի ու գործկոմի հրաժարականը: