ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է մասնակցել Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք Մեծ հաղթանակի 75–ամյակին նվիրված հանդիսություններին, եթե ժամանակացույցը թույլ տա:
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ռուսաստանի գլխավոր դիվանագետը մանրամասնել է, որ Սպիտակ տան ղեկավարին նույնպես համանման հրավեր է ուղարկվել, ի թիվս՝ հակահիտլերյան կոալիցիայի և մյուս երկրների առաջնորդների:
Նշվում է, որ Թրամփը հաստատել է միջոցառումների մասնակցության նկատմամբ հետաքրքրությունը: