տուն Հասարակություն Առողջապահություն Ո՞ր դեպքում է կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձևավորվում և ովքեր են կրկնավարակվում

Ո՞ր դեպքում է կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձևավորվում և ովքեր են կրկնավարակվում

322
0

ՌԴ բժշկական գիտությունների դոկտոր Անտոն Երշովը հայտարարել է, որ կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի ձևավորումը կախված է օրգանիզմից: «Россия 24» հեռուստաալիքի եթերում նա նշել է, որ իմունիտետ զարգացնելու համար մարդ պետք է նվազագույն քանակով խրոնիկ հիվանդություններ ունենա, առավել կատարյալ պարագայում՝ դրանք ընդհանրապես չպետք է լինեն, գրում է irates.am-ը:

«Նման մարդիկ ավելի մեծ հավանականություն կունենան նորմալ իմունային պաշտպանություն ձևավորելու»,- ասել է բժիշկը: Նա հավելել է, որ կորոնավիրուսով կրկին կարող են վարակվել իմունային անբավարարություն ունեցող մարդիկ: