տուն Քաղաքական Հայաստան Ո՞ր բուհերում են սովորում/սովորել հայ քաղաքական գործիչների զավակներն ու թոռները (լուսանկարներ)

Ո՞ր բուհերում են սովորում/սովորել հայ քաղաքական գործիչների զավակներն ու թոռները (լուսանկարներ)

3613
0

Նոյեմբերի 17-ին ողջ աշխարհը նշում է Ուսանողության միջազգային օրը։ Այն նշում են աշխարհի տարբեր երկրներում: 1941 թվականին եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը։

ArararatNews.am-ը, ուսանողների միջազգային օրվան ընդառաջ, ներկայացնում է հայ քաղաքական գործիչների զավակների ու թոռների նախընտրած բուհերն ու մասնագիտությունները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրն ավարտել է Էստոնիայի Տարտուի (նախկինում՝ Դորպատ) համալսարանը:

Տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի որդին՝ Ալբերտ Սուքիասյանը, ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) Կիբեռնետիկայի ֆակուլտետը:

Տնտեսական և քաղաքական գործիչ, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դուստրը՝ Աննա Սուքիասյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դուստրը՝ Մարիա Բագրատյանը, ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Տնտեսագիտության և գործարարության բաժինը (բակալավր): Մագիստարտուրան Միջազգային տնտեսություն, բիզնես և դիվանագիտություն (International Economics, Business & Diplomacy) կրթական ծրագրով սովորել է Գերմանիայի Ֆուրտվանգենի բարձրագույն մասնագիտական դպրոցում (Hochschule Furtwangen), որին զուգահեռ նաև գերմաներեն է սովորել:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյան կրտսերը, ներկայումս տնտեսագիտություն է սովորում Լոնդոնի համալսարանական քոլեջում (UCL):

Սպարապետ Վազգեն Սարգսյանի զարմուհին, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի ավագ դուստրը՝ Գրետա Սարգսյանը, գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Տնտեսագիտության տեսության և կառավարման ֆակուլտետը (բակալավր), մագիստրատուրան սովորել է նույն ֆակուլտետի Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկեր բաժնում: Ներկայումս Գրետա Սարգսյանը Գերմանիայում գտնվող ԵՄ բիզնես դպրոցում (EU Business school) գործարար-վարչարարություն (MBA) է սովորում` Գլոբալ ֆինանսական գործարքներ մասնագիտացմամբ:


 

Սպարապետ Վազգեն Սարգսյանի զարմիկը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի որդին՝ Գուրգեն Սարգսյանը, ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ ճարտարապետի մասնագիտությամբ:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի կրտսեր զարմուհին, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Ծովինար Սարգսյանը, սովորում է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Սերվիսի բաժնում:

ՀՀ Ազգային հերոս, Խորհրդային Հայաստանի վերջին տարիների ղեկավար Կարեն Դեմիրճյանի ավագ թոռնուհին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի ավագ դուստրը՝ Լուսինե Դեմիրճյանը, գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական համալսարանը (МГИМО)՝ միջազգային իրավունք մասնագիտությամբ (ինչպես բակալավրը, այնպես էլ մագիստրատուրան): Լուսինեն ոսկե մեդալով է ավարտել Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը: Ոսկե մեդալը Լուսինե Դեմիրճյանին հանդիսավոր արարողությամբ հանձնել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: 

ՀՀ Ազգային հերոս, Խորհրդային Հայաստանի վերջին տարիների ղեկավար Կարեն Դեմիրճյանի երկրորդ թոռնուհին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի երկրորդ դուստրը՝ Կարինե Դեմիրճյանը, բակալավրը սովորել է Հայ-ռուսական համալսարանում՝ իրավագիտություն մասնագիտությամբ: Մագիստրատուրան սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)՝ դարձյալ իրավագիտություն մասնագիտությամբ:

ՀՀ Ազգային հերոս, Խորհրդային Հայաստանի վերջին տարիների ղեկավար Կարեն Դեմիրճյանի կրտսեր թոռնուհին, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կրտսեր դուստրը՝ Վիկտորյա Դեմիրճյանը, սովորում է Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ճարտարապետության բաժնում:

ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի դուստրը՝ Էլինա Բաղդասարյանը, ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի բաժինը (բակալավր): Մագիստրատուրան՝ Բիզնեսի կառավարում (Business Administration) մասնագիտությամբ սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ):

ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի որդին՝ Վահան Բաղդասարյանը, ավարտել է Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (բակալավր և մագիստրատուրա):

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ավագ դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Ընդհանուր բժշկության ֆակուլտետը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երկրորդ դուստրը՝ Գայանե Ծառուկյանը, գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի երրորդ դուստրը՝ Էմմա Ծառուկյանը, ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Ընդհանուր բժշկության ֆակուլտետը:

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կրտսեր դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը, ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) Ընդհանուր բժշկության ֆակուլտետը:

ԱԺ նախկին նախագահ Յուրի Բախշյանի թոռնուհին՝ Արփի Հարությունյան-Բախշյանը, ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Կառավարման ֆակուլտետը (բակալավր): Մագիստրատուրան սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Համակարգչային գիտություններ բաժնում (Computer science):

ՀՀ նախկին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի որդին՝ Հայկ Զեյնալյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժինը: Ներկայումս սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) Հանրային կառավարման բաժնում (մագիստրատուրա):

ՀՀ նախկին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի դուստրը՝ Նանե Զեյնալյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը (բակալավր): Սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի (ՀՀ ՊԿԱ) Կառավարման հոգեբանության բաժնում (մագիստրատուրա): Ներկայումս սովորում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում:

ՀՀ նախկին արդարադատության նախարար, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի ավագ դուստրը՝ Մերի Թովմասյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետը (բակալվր): Այնուհետև, սովորել է Կալիֆոռնիայի համալսարանի իրավագիտության դպրոցում (University of California, Berkeley):

ՀՀ նախկին արդարադատության նախարար, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի կրտսեր դուստրը՝ Գոհար Թովմասյանը, ավարտել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) իրավագիտության ֆակուլտետը (բակալվր): Մագիստրատուրան սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)՝ դարձյալ իրավագիտություն մասնագիտությամբ (LL.M):