Երեկվանից մամուլը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հեռացման հավանական պատճառները: Մի քանի վարկած է շրջանառվում, ընդ որում՝ մեծ մասը ոչ Վլադիմիր Կարապետյանի օգտին: Հիմնական վարկածն այն է, որ վարչապետը դժգոհ է եղել խոսնակի աշխատանքից, քանի որ չի կարողացել կառավարության ղեկավարի գործունեությունը ներկայացնել այնպես, ինչ ծավալով որ կա: Շրջանառվում է նաև վարկած, ըստ որի՝ Վլադիմիր Կարապետյանը հնարավոր է տեղափոխվի ԱԳՆ՝ աշխատանքի:
Araratnews.am-ը փորձեց Վլադիմիր Կարապետյանից պարզաբանում լսել, սակայն նա հրաժարվեց հարցերին պատասխանել, հիշեցրեց իր երեկվա հայտարարությունը, ապա հորդորեց ինքնուրույն հետեւություն անել, թե որքան են հավաստի տեղեկությունները:
Վլադիմիր Կարապետյանն անպատասխան թողեց նաև իր առաջիկա աշխատանքի մասին հարցը:
Araratnews.am-ը գրավոր հարցում է ուղարկել նաև ՀՀ կառավարություն՝ վարկածների մասին պարզաբանում լսելու: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Սոնա Դավթյան