տուն Հասարակություն Ո՞րն է ճախրող ռեստորանի՝ կռունկի իջեցման պատճառը

Ո՞րն է ճախրող ռեստորանի՝ կռունկի իջեցման պատճառը

414
0

Araratnews.am-ը նախորդ տարի անդրադարձել էր Երեւանում բացված ճախրող «Dine Sky» ռեստորանին:

Այսօր, սակայն, նկատեցինք՝ ռեստորանը վերեւ բարձրացնող կռունկը չկա, մինչդեռ ամբողջ ձմեռ այն իր տեղում էր:

Պարզաբանում լսելու համար կապ հաստատեցինք ռեստորանի պատասխանատուների հետ: Նրանք հաստատեցին՝ ռեստորանը չի աշխատում կորոնավիրուսի տարածման պատճառով: «Ձմռանը փակ էր ռեստորանը: Մարտի 15-ից պետք է գործեինք, բայց նորից փակվեցինք հնարավորինս զերծ մնալու համար վարակի տարածումից»,- մանրամասնեցին ռեստորանից Araratnews.am-ին:

Արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո՝ ապրիլի 14-ին, ռեստորանը կաշխատի՞: «Ցավոք, չեմ կարող պատասխանել: Ամեն ինչ կապված է վարակից զերծ մնալու հետ: Մեզ մոտ մարդիկ բավականին մոտ են գտնվում, և անհնար է պահել բավական հեռավորություն»,- ասացին ճախրող ռեստորանից:

Ի դեպ, ճախրող ռեստորանում տարբեր փաթեթներ կան՝  8500 դրամից մինչեւ 20.000 դրամ:

Սոնա Դավթյան