«Ինչի՞ է Հրայր Թովմասյանն իրեն դրել Հռոմի պապից ավելի կաթոլիկի տեղ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա հիշեցրեց, որ Սահմանադրական դատարանը ձեւավորվել է նախկին իշխանության օրոք, որը լեգիտիմ չէր: «Ո՞վ չգիտի, թե Հրայր Թովմասյանն ով է, ինչ է արել, ինչի համար է ստացել այդ պաշտոնը»,- ասաց պարոն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հայտարարություններին, Ալեն Սիմոնյանը չցանկացավ որեւէ գնահատական տալ: «Մենք նրա կարծիքը հաշվի ենք առել»,- ասաց ԱԺ փոխնախագահը։