Վարչապետի որոշմամբ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Արգիշտի Քյարամյանը նշանակվեց Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ մեկ օրով, ապա ԱԱԾ տնօրենի տեղակալ:
Araratnews.am-ին հայտնի դարձավ, որ ՊՎԾ պետի տեղակալ Ռաֆայել Զաքարյանը կկատարի ՊՎԾ պետի պարտականությունները՝ մինչեւ վարչապետի որոշմամբ կնշանակվի նոր ղեկավար:
Տեղեկացնենք, որ Ռաֆայել Զաքարյանը մինչ ՊՎԾ-ում աշխատելը եղել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կազմակերպման և հսկողության վարչության՝ գլխավոր հարկային տեսուչ, այնուհետև՝ բաժնի պետի տեղակալ, 2018-2019 թթ․՝ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» (KPMG Armenia) միջազգային աուդիտորական-խորհրդատվական ընկերություն՝ հարկային խորհրդատու: