Ինչո՞ւ էր ձգձգվում «Գոլդեն Փելես» հյուրանոցի՝ պետությանը նվիրատվություն անելը: Այսօր կառավարության նիստից հետո հարցին պատասխանեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: Նրա խոսքով՝ կային գույքն ընդունելու տարբերակներ: «Ռիսկեր կային, որոնք ներկայացրել էր արդարադատության նախարարությունը: Հյուրանոցի գույքի գույքագրման խնդիր եւս կար»,- մանրամասնեց կոմիտեի ղեկավարը:
Ո՞վ է տնօրինել հյուրանոցը մեկ տարում՝ մինչ կառավարության այսօրվա որոշումը: «Տնօրինում է սեփականատերը»,- ասաց Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, կառավարության այսօրվա որոշմամբ՝ հյուրանոցը նվիրատվություն արվեց պետությանը: