տուն Լուրեր Ո՞վ է ստում` ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն

Ո՞վ է ստում` ՀՀԿ-ն, թե՞ ԲՀԿ-ն

258
0

hhk

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել էր Արարատի քաղաքապետի ընտրություններին և նշել, որ հանրապետական թեկնածուի կողմից որևէ ճնշումներ չկան, ավելին մարզպետը նշել էր, որ Արարատի ցեմենտի գործարանից ազատումներ են եղել, որովհետև աշխատակիցների մի մասը ցանկություն է հայտնել, որ ընտրությունները լինեն ազատ և արդար։ «Աշխատակիցներն իրենց նախընտրած թեկնածուի անունն են տվել, ինչը պատճառ է հանդիսացել նրանց աշխատանքից ազատելու համար»,- հայտնել է Ա․Գրիգորյանը: Իսկ ինչպես գիտենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից առաջադրվել է ԲՀԿ-անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ-ում արտադրության պետ Սամվել Բարսեղյանը, իսկ  Հայաստանի Հանրապետական կուսակցությունից` «Արտաշատի ավտոկայան» ՍՊԸ-ի տնօրեն, ՀՀԿ-ական Հայկ Հայկյանը: Ինչքանով է այս ինֆորմացիան ճշմարիտ, փորձել է պարզել Araratnews.am-ի թղթակիցը զրուցելով թե ՀՀԿ, թե ԲՀԿ ներկայացուցիչների հետ: Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցի հետ զրույցում, նշել է, որ իրենց թեկնածուի կողմից Արարատում ոչ մի տեսակի ճնշումներ չեն եղել.«Չեն համապատասխանում մարզպետի մեղադրանքները իրականությանը, ցանկացած գործարան կենդանի օրգանիզմ, է և այնտեղ ամեն օր կարող են մարդիկ ընդունվել աշխատանքի կամ կարող են հեռացվել աշխատանքից, և այդ ամենի մեջ փորձել քաղաքական ենթատեքստ փնտրել՝ ուղղակի անլուրջ է: Որևէ քաղաքական մոտիվացիա այդտեղ չկա և չի էլ կարող լինել»,-նշել է ԲՀԿ-ական պատգամավորը:

Մինչդեռ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքը նման փաստեր չունի, բայց միևնույն ժամանակ ավելացրել է, որ մարզպետ Արամայիս Գրիգորյանին էլ չհավատալու հիմքեր չունի.«Որպես ՀՀԿ ներկայացուցիչ ևս մեկ անգամ փաստում եմ, որ մեր իշխանությունները շահագրգռված են և ամեն ինչ անելու են, որպեսզի ՀՀ-ում անցկացվող յուրաքանչյուր ընտրություն անցկացվի ընտրական օրենսգրքի տառին համապատասխան»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here