տուն Լուրեր Ո՞վ է սպանել Ավետիք Բուդաղյանին. Սուրեն Խաչատրյանի տան կողմից կրակած պարկուճն անհետացել...

Ո՞վ է սպանել Ավետիք Բուդաղյանին. Սուրեն Խաչատրյանի տան կողմից կրակած պարկուճն անհետացել է

196
0

Q6fuFmYS95jzs2FlRL8Z_tnԲուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ցույց տվեց Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած չմոնտաժված կադրերը, որտեղ երևում էր, թե ինչպես Ավետիք Բուդաղյանը, դուրս գալով մեքենայից, մոտենում է եղբորը՝ Արտակին և Խաչատրյաննների տանից դուրս եկած երկու կնոջ (որոնցից մեկը՝ Լորետա Բարսեղյանը) հետ միասին հրելով ներքև է իջեցնում: Դրանից հետո Տիգրան Խաչատրյանը դիրքավորվում է ավտոմեքենաներից մեկի հետևում ու 3   անգամ կրակում եղբայրների վրա: «Ավետիք Բուդաղյանը ավտոմեքենայից սկզբում դուրս չէր գալիս, դուրս եկավ առաջին անգամ այն ժամանակ, երբ տեսավ, որ իր եղբոր ու Սուրիկ խաչատրյանի կողմնակիցների միջև կոնֆլիկտ կա և էն երկու կնոջ հետ միասին իր եղբորը հրելով իջեցրեց ներքև: Ավետիք Բուդաղյանի գործողությունների մեջ ոչ մի ագրեսիա չի եղել: Հակառակը, ինքը հանդես է եկել հաշտարարի դերում: Եվ այդ պահին 3 կրակոց է լինում Բուդաղյանների ուղղությամբ, որից 2-ը՝ Ավետիքի վրա: Եվ մեզ հիմա ասում են, թե այս պայմաններում Տիգրան Խաչատրյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»,- ասաց Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ երբ Տիգրան Խաչատրյանի 3 կրակոցներից հետո երկու եղբայրներն էլ վիրավորվում են, միայն դրանից հետո Ավետիք Բուդաղյանը վերցնում է իր զենքն ու վիրավորված վիճակով 2 անգամ կրակում: Նրա ուղղությամբ 8 կրակոց է կատարվում, որից էլ Ավետիք Բուդաղյանը սպանվում է:

Հետաքրքիր է, որ youtube-ում առաջին անգամ հայտնված մոնտաժված տեսանյութում կրակոցների ձայնը չի լսվում, փոխարենը ինչ-որ սլաքներ են հայտնվում և գրվում է՝ «հնչում է կրակոց»: Իրականում, չմոնտաժված տեսանյութում, այդ հատվածներում կրակոց չի հնչում: Բացի այդ՝ մոնտաժված տարբերակում լղոզված են Տիգրան Խաչատրյանի դիրքավորումն ու կրակելը ակնհայտորեն ցույց տվող կադրերը:

Փաստաբանի խոսքով՝ ամենակարևոր հանգամանքներից մեկն էլ այն է, որ վիրավորված Ավետիք Բուդաղյանի և Սուրեն Խաչատրյանի կողմնակիցների միջև փոխհրաձգության ժամանակ ամենավերջին կրակոցը կատարված է բարձրությունից: Դա հաստատել է նաև փորձաքննությունը: Եվ այդ վերջին կրակոցի ձայնը տարբերվում է մնացած բոլոր կրակոցների ձայնից: Նախաքննական մարմինը սա բացատրել է, թե իբր միաժամանակ երկու կրակոց է հնչում այդ պահին: Բայց հայտնի չէ՝ որտեղից է եղել երկրորդ կրակոցը և նաև չի գտնվել այդ կրակոցի պարկուճը: Ըստ փաստաբանի, դա թույլ է տալիս եզրակացնել, որ այդ բարձրից կատարված կրակոցը առանձին կրակոց է եղել:

Լուսանկարը` SHAMSHYAN.COM-ի

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here