Երգչուհի Հասմիկ Կարապետյանին հայ հանդիսատեսն անկեղծ սիրում է, նույնիսկ, տարօրինակ, մայրական սիրով, բոլորն ուզում են, որ երգչուհու մոտ ամեն ինչ լավ լինի` հատկապես անձնական կյանքում: Դրա վկայությունն այն տարերքն է, որի մեջ հայտնվել են Հասմիկի ֆեյսբուքյան ընկերները, երբ այսօր սոցկայքում նկատել են, որ երգչուհին փոխել է իր կարգավիճակը: Եթե վստահենք ֆեյսբուքին՝ Հասմիկ Կարապետյանի սիրտն այլեւս զբաղված է: