Անգլիայի հավաքականը, որը Աշխարհի առաջնության խմբային առաջին փուլում պարտություն է կրել Իտալիայից և նախապատրաստվում է հունիսի 19-ին կայանալիք Ուրուգվայի հետ պատասխանատու հանդիպմանը, հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում: The Daily Mail-ը գրում է, որ բրիտանական մամուլը քննարկում է Անգլիայի հավաքականի հյուրանոցի պատշգամբներից մեկում մերկ կնոջ հայտնվելը:
Կինը գտնվել է այդ պաշտգամբում այն ժամանակ, երբ ֆուտբոլիստները մարզվել են իրենց բազայում: Նա ընդհանրապես չի ամաչել իր տեսքից, ավելին` ցանկացել է, որպեսզի իրեն նկատեն այնտեղ: Այս միջադեպից հետո հյուրանոցի ղեկավարությունը ստացել է բողոքներ, քանի որ պարտավորվել էր բացառել հյուրանոցում նման անձանց ներկայությունը: Բացի այդ, Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն արգելել է հյուրանոցում ֆուտբոլիստների կանանց և ընկերուհիների հայտնվելը:
Թիմի ղեկավարությունը հույս է հայտնել, որ այդ միջադեպն ազդեցություն չի ունենա ֆուտբոլիստների բարոյահոգեբանական վիճակի վրա և չի խանգարի հաղթանակ տոնել Ուրուգվայի հավաքականի նկատմամբ: