տուն Քաղաքական Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորը

Ո՞վ է Գագիկ Ծառուկյանի գործը քննող դատավորը

494
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահությամբ Ռոբերտ Պապոյանի կկայանա ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննարկումը:

Այսօր դատարանը կկայացնի որոշում՝ արդյոք Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կկիրառվի կալանք երկու ամիս ժամկետով, թե՞ ոչ:

Նախապես հայտարարվել էր, որ դատական նիստը տեղի կունենա ժամը 19:00-ին:

Այս պահին դատարանի բակում կան ոստիկաններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովը փակ` գաղտնի քվերակությամբ, Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնամխելիությունից:

Հայկ Մագոյան