Նախօրեին սոցիալական ցանցերում և տարբեր լրատվական կայքերում քննրակվում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում կնշանվի:
Այսօր արդեն պարզ դարձավ, թե ով է Արփինե Հովհաննիսյանի ընտրյալը․ վերջինս «Աստղիկ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արշակ Մնացականյանն է, որը մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է:
Նշենք, որ ՀՀ Աժ նախկին պատգամավորը այն մարդկանցից է, որ անձնական կյանքի մասին բարձրաձայն չի խոսել և չի հանրայանացրել այն։
Հիշեցնենք, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Արփինեն ասել է.
«Անձնական կյանքում երբեք չես կարող հստակ կանոններ սահմանել, ժամկետներ
մատնանշել, եթե դու անձնական կյանքիդ չես վերաբերվում, ինչպես բիզնեսի:
Ուստի կարծում եմ, որ այս հարթության մեջ պետք է լինի օրինաչափ զարգացում, դուք դրա արդյունքը կտեսնեք»: