Այսօր Աժ-ում արտահերթ նստաշրջանի ընթացքում կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսեց տարբեր թեմաների մասին, որոնք վերաբերում էին ներքաղաքական իրավիճակին:
Վարչապետն անդրադարձավ նաև քրեական գործերին:
«Հիմա էլ ասում, եթե խուզարկությունը եղել է փետրվարին, բա ինչի՞ մինչև հիմա պատշաճ քննություն չի իրականացվել: Բա ես էլ էդ եմ ասում: Ո՞վ է ասում, որ էդ հարցը դուք էք տալիս, էդ հարցը ես եմ տալիս առաջին հերթին: Եվ այդ հարցը պետք է պարզաբանվի: Եվ այդ հարցը պարզաբանվել է, և պատշաճ գործողություններ են իրականացվել: Տարիուկես է՝ ասում եմ, որ իրավապահ համակարգը պատշաճ չի քննում գործերը: Չհասկացա, կաշառքներ բաժանեն, երկրի կեսը սեփականաշնորհեն: Մեկն էլ կա, ասում է՝ ես եմ տղամարդը, «կուխնու» սեղանի տակից դուրս չեն գալիս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները`տեսանյութում։
Հայկ Մագոյան