Արման Սուլեյմանյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրում է.
«Հասարակության զոմբիացումը հասել է իր գագաթնակետին: Երբ կալանավորում են Վոլոդյա Ավետիսյանին՝ ասելով, թե նա փող է վերցրել մի պապիկից, որն ուզում է իր թոռանը դասալիք սարքել, բանակից ազատել, ոչ ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում: Ոչ ոք ուշադրություն չի դարձնում նաև այն փաստին, թե ով է այն պաշտոնյան ՊՆ-ում, որը պետք է ի վերջո «ազատեր» դասալիք թոռանը Վալոդի միջոցով:
Փաստորեն, մեր պետությունը խրախուսում է դասալքությունը, կաշառակեր պաշտոնյաններին, բայց չի կարողանում ներել միջնորդին: Այսինքն՝ պոռնկության հովանավորը և պոռնիկը մեղավոր չեն, իսկ նրանց միջև ընկած միջնորդը մեղավոր է: Նույնիսկ իրենց տրամաբանության մեջ տրամաբանություն չկա: Դա չէ խնդիրը, խնդիրն այն է, որ պարզ տրամաբանական օպերացիան արդեն հասու չէ շարքային քաղաքացուն»: