2013թ. դեկտեմբերին Արցախի հերոս, գեներալ, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Բալասանյանի հանդեպ Արցախում մահափորձ էր կազմակերպվել:
Ահաբեկիչները փորձել էին պայթեցնել գեներալի ավտոմեքենան:
Օրերս Արցախի դատարանը հրապարակեց սպանության փորձի գործով դատավճիռը, որով ամբաստանյալ Վահե Ավետյանն ազատազրկեց 11 տարի, Սերգեյ Հարությունյանը՝ 9 տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ Բալասանյանն, ըստ տարբեր տեղեկությունների, հաղթել էր Արցախի նախագահի վերջին ընտրություններում, սակայն հայտարարվեց, որ ընտրվել է Բակո Սահակյանը:
Ի դեպ, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն, ի պատասխան լրագրողների հարցերին, ասել էր, որ չգիտի նման միջադեպի մասին, բայց եթե նման բան եղել է, մի «ախմախ» է արել: