տուն Լուրեր Ո՞վ ասեց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա. Երևանի փոխքաղաքապետ

Ո՞վ ասեց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա. Երևանի փոխքաղաքապետ

222
0

arm

Երևանի փոխաղաքապետ Կամո Արեյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է առաջիկայում տրանսպորտի գնի հնարավոր թանկացմանը, նշելով, որ թանկացումն անխուսափելի է:«Առայժմ իրականացվում են հաշվարկներ, իհարկե միտումը դեպի թանկացումն է, ո՞վ ասեց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա, բացառված է, որ տրանսպորտի գինը չթանկանա, քանի որ այս սակագնով տրանսպորտ շահագործելն ուղղակի անհնար է, իսկ թե ինչպես պետք է թանկանա, ինչ մեխանիզմներ պետք է կիրառվեն, այս ամենը դեռ հանձնաժողովը քննարկում է»,- նշել է փոխքաղաքապետը:

Լրագրողների այն դիտարկմանը, թե ինչ փոփոխություններ են արվելու այդ դեպքում որակական առումով, Երևանի փոխքաղաքապետը պատասանել է.«Նման պարագայում իսկապես պետք է գնալ սպասարկման որակի բարձրացմանը, սա է հանրային պահանջարկի երկրորդ կարևորագույն բաղադրիչը»: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին`հնարավո՞ր է արդյոք տրանսպորտի գինը հարյուրհիսուն դրամից ավելի սահմանվի, փոխքաղաքապետը պատասխանել է.«Չեմ կարող ասել ես ոչինչ, կա հանձնաժողով, որտեղ նստած մասնագետներով, քննարկում են բոլոր հարցերը»:

Մեր թղթակցի հաջորդ դիտարկմանը, թե ինչ են անելու, եթե հասարակությունը չվճարի այնքան, ինչքան քաղաքապետարանը սահմանի, ի՞նչ են պատրաստվում անել, Կամո Արեյանը պատասխանել է.«Եթե-ներով չի այս հարցը, իսկ աշխարհում չեք գտնի ոչ մի երկիր ու քաղաք, որտեղ որևէ ապրանքի, որևէ ծառայության գնի մազաչափ անգամ թանկացումը մեծ ոգևորությամբ ընդունվի»: «Ես ինքս չեմ պատրաստվում վճարել հարյուր դրամից ավելի»,- մեր թղթակցի դիտարկմանը Երևանի փոխքաղաքապետը տվել է հետևյալ պատասխանը.«Չկա նման բան, դա Ձեր քաղաքացիական էմոցիան է ընդամենը, օրենքը ունի նաև պահանջ, որին մենք պարտավոր ենք ենթարկվել»: «Ինչ կլինի ինձ հետ եթե ես չվճարեմ բարձր գնով, կենթարկվե՞մ օրենքի պատասխանատվության»,-մեր թղթակցի հարցին քաղաքապետարանի ներկայացուցիչը պատասախանել է.«Ցանկացած քաղաքացի օրենքին չենթարկվելու դեպքում պետք է ենթարկվի պատասխանատվության»:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here