Սահմանամերձ գյուղերում սոցիալական բոլոր խնդիրներին գումարվում են ադրբեջանական կողմի պարբերական կրակոցները: Այս գյուղերի բնակիչներից շատերը, սակայն, չեն արտագաղթում: Ադրբեջանի հետ 9 կմ ընդհանուր սահման ունեցող Ներքին Կարմիրաղբյուր գյուղում այսօր ապրում է 1160 մարդ:
«Մեր ժողովուրդը միայն խաղաղության կարիք ունի: Ո՞նց կարելի է 20 տարի կրակոցների տակ ապրել: Մեր երիտասարդները սպասում են, թե երբ կավարտվի պատերազմը: Մարդիկ հիմնականում գիշերն են գնում բոստանները մշակում, որ թշնամին չնկատի, չկրակի: Մենք լավատես ենք: Մենք որևէ մեկից բողոքելու առիթ չունենք»,- ասում է գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Անի Պետրոսյան