տուն Լուրեր Բլոգ Ո՞նց թե՝ բարեգործական կազմակերպությունը զբավում էր համերգի կազմակերպումով

Ո՞նց թե՝ բարեգործական կազմակերպությունը զբավում էր համերգի կազմակերպումով

338
0
timthumb (4)Գևորգ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական համերգային թատերականցված միջոցառումը իրականացվել է անկախության տոնին նվիրված միջոցառումների շրջանակում: Այդ միջոցառման կազմակերպման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման, նվիրատվություններ, այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին հոդվածով հատկացվել է 54 մլն 691 հազար դրամ: Ժամանակակից տեխնիկական, լուսաձայնային լուծումներով հագեցած կազմակերպչական մեծածավալ աշխատանք պահանջող զանգվածային այդ միջոցառման նախապատրաստական և իրականացման աշխատանքները ընթացել են չորս ամիս, ներգրավված են շուրջ 500 հոգի՝ տեխնիկական կազմեր, սպասարկող խմբեր, մասնագիտական անձնակազմեր, ստեղծագործական կոլեկտիվներ: Միջոցառումը կազմակերպել և իրականացրել է «Նունե Եսայան» բարեգործական կազմակերպությունը»:

 

Հիմա ակտուալ եմ համարում մի հարց. մի՞թե մշակույթի նախարարությունը իմբիցիլների կենտրոնատեղի է, թե՞ մեզ են այդպիսիքի տեղ դրել, եթե նման տխմար բացատրություն են ուզում տված լինեն: Հո դուք ապո՞ւշ չեք. ո՞նց թե՝ բարեգործական կազմակերպությունը զբաղվում էր համերգի կազմակերպումով, ո՞նց թե՝ 500 հոգի ու, որ ամենազավեշտալին է, էդ ո՞վ ու ինչպե՞ս որոշեց ու հավանություն տվեց էս մարազմին:

 

Բարեգործական կազմակերպությունը պետք է զբաղվի բարեգործությամբ ու դրա հետ անմիջական կապ ունեցող գործունեությամբ, իսկ միակ բարեգործվածը էս պատմության մեջ թերևս նա է, ով ստացել է իր փայ ատկատը:

 

Եթե տենց թանկ հաճույք է համերգի կազմակերպումը, ապա ինչո՞ւ տենդեր չի հայտարարվել, կարող է՝ մարդ գտնվեր, որ ավելի հարմար գներ առաջարկեր:

 

Ու ընդհանրապես, այ ձրիակերներ, դուք էդ ո՞վ դառաք, այ սարից իջածներ, որ, ըստ Ձեր կապրիզի ու հայեցողության, հարկատուների փողեր եք փոշիացնում, էն էլ «Մշակույթ» կոչվող ատմազկի տակ: Դուք ո՜ւր, մշակույթն ո՜ւր…»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here