Երեկ «Միլանի» և Ուկրաինայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն ներկա է գտնվել Իտալիայի առաջնության 11-րդ տուրի «Միլան» — «Լացիո» հանդիպմանը: Sport Mediaset-ը նրա այցը Իտալիա կապում են այն հանգամանքի հետ, որ ուկրաինացին կարող է զբաղեցնել գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:
Հաղորդվում է այն մասին, որ Շևչենկոն նմանատիպ պաշտոն կարող է զբաղեցնել նաև «Չելսիում», քանի որ խաղի ժամանակ նրա կողքին նստած է եղել անգլիական ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչը: