2012 թվականի հուլիսի 1-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեան որոշում է կայացրել մարտի 20-ը հռչակել երջանկության միջազգային օրը` համարելով, որ երջանկությունը պետք է լինի համամարդկային հիմնական նպատակներից մեկն աշխարհում:
ՄԱԿ-ն անդամ պետություններին, միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակությանը, այդ թվում` ոչ կառավարական կազմակերպություններին, խորհուրդ է տալիս Երջանկության միջազգային օրը նշել համապատասխան կերպ, այդ թվում` կթրական և լուսավորչական միջոցառումների իրականացմամբ: Այս մասին հաղորդում է ITAr-TASS գործակալությունը:
Անհրաժեշտ է հետևել 10 սովորական կանոնների` մտածել մյուսների մասին, շփվել մարդկանց հետ, զբաղվել սպորտով, ուսումնասիրել շրջապատող աշխարհը, բաց լինել նորի համար, ունենալ նպատակ, չընկճվել անհաջողությունից հետո, ամեն ինչում փնտրել դրականը, հաշտության մեջ լինել ինքնդ քեզ հետ, ձգտել դառնալ ինչ-որ մեծ բանի անբաժանելի մասնիկը… Այսքանից հետո դու կլինես երջանիկ, ասում են ՄԱԿ-ում: