Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը «Թվիթերի» իր էջում գրառում է կատարել, որում նշում է, որ Սերժ Սարգսյանը չի քնել Մինսկում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ, այլ տեքստ է ընթերցում, իսկ համացանցում հայտնված տեսանյութը, ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է։
«Շրջանառվող կադրում նախագահն ընթերցում է՝ մնացածն օպերատորական ոչ պրոֆեսիոնալ դիտանկյունի խնդիր է»,– ասվում է գրառման մեջ:
Նյութն ամբողջությամբ` Թերթ.am-ից