Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07։00-ից, Երևանի մետրոպոլիտենի ուղևորներն իրենց երթևեկը կսկսեն մետրոպոլիտենի նոր ժետոններով։
Միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ այն քաղաքացիներն ու ուղևորներն, ովքեր ունեն հին նմուշի ժետոններ, կարող են մոտենալ կայարանների դրամարկղեր և հինը փոխարինել նորով։
Ցանկանում ենք Ձեզ «արագ, անվտանգ ու անխափան» երթևեկ և չենք մոռանում , որ Երևանի մետրոպոլիտենի մուտքը ժպիտով է և ժետոնով ։
Լուսաբանել ցանկացող լրագրողներին խնդրում ենք զանգահարել +374- 94731501 հեռախոահամարին։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Խաչատրյան