տուն Աշխարհ Շրջադարձային որոշում.Իրանը խզում է միջուկային պայմանագիրը

Շրջադարձային որոշում.Իրանը խզում է միջուկային պայմանագիրը

546
0

Ամերիկյան հատուկ գործողությունների հետևանքով իրանցի գեներալ-մայոր Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից երկու օր անց Թեհրանը հայտարարել է միջուկային համաձայնագրից հրաժարվելու մասին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ իրանական պետական հեռուստատեսությանը հղում անելով:

Համաձայնագիրը, հիշեցնենք, ձեռք էր բերվել 2015 թվականին ՝ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ:

Իրանի հայտարարությունն այն մասին, թե իր միջուկային ծրագիրը «չի ունենա արտադրության որևէ սահմանափակում, ներառյալ հարստացման կարողությունը», Բաղդադում տեղի ունեցած սպանությանը հաջորդող ամենաշրջադարձային որոշումներից մեկն է:

Պաշտոնական Թեհրանը շեշտել է նաև, որ կվերադառնա միջուկային սահմանափակումներին, եթե չեղյալ հայտարարվեն ամերիկյան պատժամիջոցները, որոնք նախագահ Թրամփը սահմանեց 2018-ին, երբ ԱՄՆ-ը դուրս եկավ միջուկային գործարքից: