Իրանական կողմը տրանսպորտի գծով ամերիկյան Ազգային անվտանգության խորհրդին հրավեր է ուղարկել՝ առաջարկելով մասնակցել ուկրաինական Boeing-ի՝ Թեհրանում կործանվելու պատճառների հետաքննության աշխատանքներին:Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ԱՄՆ-ում դիտարկել են հրավերը և ընդունել այն: Ըստ այդմ, Իրան կգործուղվի Վաշինգտոնի ներկայացուցիչը, որը կմասնակցի ավիավթարի հետաքննական աշխատանքներին:
Ուկրաինական կողմն արդեն հրապարակել է ինքնաթիռի կործանման նախնական վարկածները, Իրանի քաղավիացիան ևս որոշակի տեղեկություն է ներկայացրել, իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն սենսացիոն հայտարարություն է արել և նշել, որ ուկրաինական Boeing-ը պատահաբար դարձել է իրանական կողմից արձակված հրթիռի թիրախ: