տուն Աշխարհ Շրջադարձ՝ ՌԴ-ում. Մեդվեդևի կառավարությունը հրաժարական տվեց

Շրջադարձ՝ ՌԴ-ում. Մեդվեդևի կառավարությունը հրաժարական տվեց

877
0

ՌԴ կառավարությունը ամբողջ կազմով հրաժարական է տալիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ այդ որոշումը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած՝ սպասվելիք Սահմանադրական փոփոխությունների հետ:

Նա նաև հավելել է, որ ՌԴ կառավարությունը պետք է հնարավորություն ընձեռի երկրի նախագահին՝ ընդունելու բոլոր անհրաժեշտ որոշումները: