տուն Լուրեր Շրեկի նախատիպ Մորիս Տրիյեի պատմությունը

Շրեկի նախատիպ Մորիս Տրիյեի պատմությունը

278
0

13338876227021

Պարզվում է, Շրեկ անիմացիոն ֆիլմի հերոսի նախատիպը ֆրանսիացի հայտնի մարտիկ Մորիս Տրիյեն է եղել:

Նա ծնվել է 1903 թվականին Ռուսաստանում, ֆրանսիական ընտանիքում: 1917-ի հեղափոխությունից հետո Մորիսի ընտանիքը վերադառնում է Ֆրանսիա: 17 տարեկանում Մորիսը հիվանդանում է հազվագյուտ հիվանդությամբ, որի հետևանքով նրա ոսկորներն սկսում են անհամաչափ աճել:

M-CI7MkmO84

Իր մարմնի սարսափելի ձևափոխման պատճառով Մորիսը ստիպված եղավ թողնել իրավաբանի իր երազած մասնագիտությունը, փոխարենը իր թերությունը վերածեց առավելության: Նա մեկնեց ԱՄՆ՝ պրոֆեսիոնալ մարտիկ դառնալու նպատակով: Արդեն 1940-ին նա Ամերիկայի ռեսթլինգի ասոցիացիայի վարկածով չեմպիոն հռչակվեց և այդ տիտղոսը պահեց 19 ամիսների ընթացքում:

1299165650_shrek_02

Հարկ է նաև նշել, որ Մորիս Տրիյեն աչքի են ընկնում բացառիկ ինտելեկտուալ  կարողություններով: Նա տիրապետում էր 14 լեզուների, պատմվածքներ և բանաստեղծություններ գրում:

Սակայն Մորիսի հիվանդությունը բարդանում է, և 51 տարեկան հասակում նա մահանում է սրտի կաթվածից:

Retro_fun_03

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here