տուն Քաղաքական Միջազգային Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն սպասում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի...

Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն սպասում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրում

133
0

Fuele

Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի ընթացքում կարելի է սպասել Հայաստանի հետ ռեադմիսիայի և վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրում, հոկտեմբերի 4-ին Քիշնևում հայտարարել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«ԵՄ-ն ակնկալում է Ասոցացման համաձայնագիր ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Ուկրաինայի հետ, նույն համաձայնագրերը նախաստորագրել Մոլդովայի և Վրաստանի հետ, ռեադմիսիայի և վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրել Հայաստանի ու Ադրբեջանի հետ, ինչպես նաև զգալի արդյունքների հասնել, մասնավորապես, տրանսպորտի և կրթության ոլորտում համագործակցության հարցերում»,- հայտարարել է նա: Այս մասին գրում է ArmInfo-ն:

Նշենք, որ Հայաստանը 3 տարի բանակցություններ է վարել ԵՄ հետ`Ասոցացման համաձայնագիրն ստորագրելու նպատակով: Սակայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններում հայտարարել է Մաքսային միությանը միանալու և հետո Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Երևանի մտադրության մասին, ինչից հետո եվրապաշտոնյաները հայտարարել են, որ ՄՄ-ն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին հակասում են միմյանց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here