տուն Քաղաքական Միջազգային Շտեֆան Ֆյուլեն շտապ վերադառնում է Կիև

Շտեֆան Ֆյուլեն շտապ վերադառնում է Կիև

96
0

2012-05-03T121357Z_01_TIR03_RTRMDNP_3_ALBANIA

Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր, օրվա երկրորդ կեսին, շտապ վերադառնում է Կիև, որը լքել էր նախօրեի երեկոյան: Այստեղ նա քննարկելու է Ուկրաինայի և ԵՄ միջև ասոցացման պայմանագրի ստորագրման պայմանները: Այս մասին հայտարարել է մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն:

«Այսօր օրվա երկրորդ կեսին եվրահանձնակատարը ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի ստորագրման ջանքերը վերահաստատելու համար կմեկնի Կիև», — ասել է Ստանոն` հավելելով, որ ստորագրման համար Ուկրաինան պետք է համապատասխանի սահմանված չափանիշներին:

Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան և Բրյուսելը վերջին մի քանի օրերին բազմաթիվ հանդիպումներ են ունեցել ուկրաինացի գործընկերների հետ` համոզելու նրանց ընդունել իրենց դիրքրոշումը և առաջինի դեպքում չստորագրել ասոցացման պայմանագիրը, իսկ երկրորդի` շարունակել ինտեգրում եվրոպական կառույցներին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here