տուն Լուրեր Շտապ նորություններ Քեսաբից

Շտապ նորություններ Քեսաբից

122
0

Siria2

Araratnews-ի հավաստի տեղեկությունների համաձայն, արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանից մեկնած մի խումբ պրոֆեսիոնալ զինվորականներ գտնվում են Քեսաբում և տեղում ինքնապաշտպանական գործողություններ կազմակերպում: Փաստացի, ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ազատամարտիկներին պետական մակարդակով աջակցել և ուղարկել Քեսաբ: Մեկնածներն այնտեղ արդեն իսկ ահռելի աշխատանք են կատարել և շարունակում են իր փորձի փոխանցումը կռվելու փորձ չունեցող մեր հայրենակիցներին: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ շուտով ևս մի խումբ կմեկնի Քեսաբˋ կրկին պրոֆեսիոնալներից կազմված, որոնք ևս կփորձեն ինքնապաշտպանության գործի կազմակերպումը վերցնել իրենց վրա: Քեսաբում վիճակը դեռևս լարված է: Ճիշտ է, մի քանի կարևոր բարձունքներ Սիրիական բանակի ձեռքում են, սակայն ազատագրական մարտերը դեռևս ընթանում են: