տուն Հասարակություն ՇՎՏՄ-ի մշտադիտարկող խումբը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում խախտումներ է արձանագրել

ՇՎՏՄ-ի մշտադիտարկող խումբը Երևանի Նոր Նորք վարչական շրջանում խախտումներ է արձանագրել

380
0

Այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում և կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում:

Նշենք, որ տեսչական մարմինն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումներն իրականացնում է պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն:

Նոր Նորք վարչական շրջանի մի քանի տնտեսավարողների մոտ դիտարկվել են թերություններ, որոնք տեղում շտկվել են: Շինանյութի խանութներից մեկում բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, սոցիալական հեռավորություն պահպանելու համար արվող գծանշումները և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել ՀՀ ողջ տարածքում: