տուն Սպորտ Շվեյցարիան միշտ էլ տհաճ մրցակից է մեզ համար․ Յուրի Ջորկաեֆ

Շվեյցարիան միշտ էլ տհաճ մրցակից է մեզ համար․ Յուրի Ջորկաեֆ

105
0

1273148907_extras_ladillos_1_0

Ֆրանսիայի հավաքականի հայտնի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը կարծիք  է հայտնել Աշխարհի առաջնությունւոմ այսօր կայանալիք Շվեյցարիա — Ֆրանսիա խաղի վերաբերյալ։ Կիսապաշտպանի կարծիքով՝ ֆրանսիացիներին հեշտ չի լինելու խմբային փուլի երկրորդ տուրում։

«Շվեյցարիայի հետ խաղալը բարդ է։ Ես տեսել եմ նրանց խաղն Էկվադորի հետ (2։1)։ Շվեյցարացիներն այնքան էլ լավ չէին խաղում, բայց որոշիչ գնդակը խփեցին 93-րդ րոպեին։ Դա առաջնության մեկնարկային հանդիպումն էր, որը սովորաբար ուղեկցվում է լուրջ ճնշմամբ։ Զգում եմ, որ Ֆրանսիայի հետ այլ խաղ է լինելու։ Գիտենք, որ շվեյցարացիները միշտ տհաճ մրցակիցներ են ֆրանսիացիների համար։ Կարծում եմ՝ Ֆրանսիան կհաղթի 1։0 հաշվով։ Այս հաղթանակը մեզ շատ է պետք։ Թիմը հիմա լավ է խաղում, և հաջողությունը վստահություն, հանգստություն կներշնչի հետագա խաղերից առաջ», — ասել է Ջորկաեֆը Le Figaro-ին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիան առաջնության մեկնարկային խաղում 3։0 հաշվով ջախջախել է Հոնդուրասին։