տուն Քաղաքական Միջազգային Շվեյցարիան մեծ ուշադրություն կդարձնի ղարաբաղյան հարցի կարգավորմանը ԵԱՀԿ նախագահության ժամանակ

Շվեյցարիան մեծ ուշադրություն կդարձնի ղարաբաղյան հարցի կարգավորմանը ԵԱՀԿ նախագահության ժամանակ

137
0

SwissPass1

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է մամուլում հայտնված այն տեղեկությունները, որի համաձայն Թուրքիայի արտգործնախարարությունը դիմել է իրենց` միջնորդ հանդիսանալու ինչպես հայ-թուրքական, այնպես ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացում:

Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Շվեյցարիայի միջնորդական գործունեության մասին լուրերը` արտաքին գործերի նախարարությունում ասել են, որ ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության տարիներին կլինի ուշադրության կենտրոնում. «Շվեյցարիան ստանձնում է 2014 թվականին ԵԱՀԿ նախագահությունը: Հարավային Կովկասում երկխոսության ու փոխվստահության ամրապնդումը կլինի Շվեյցարիայի նախապատվություններից մեկը: Շվեյցարիան կաջակցի Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը»:

Հիշեցնենք, որ թուրքական Today’s zaman-ը գրել էր, որ Թուրքիան կոչ է արել Շվեյցարիային՝ աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական բանակցություններին, ինչը թույլ կտա ճանապարհ բացել Անկարայի համար Երևանի հետ հարաբերություններում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here