տուն Քաղաքական Միջազգային Շվեյցարիան ԵԱՀԿ նախագահության ժամանակ կաջակցի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակություններին

Շվեյցարիան ԵԱՀԿ նախագահության ժամանակ կաջակցի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակություններին

96
0

273005-Didier-Burkhalter

Արդեն տեղեկացրել ենք, որ հաջորդ տարի ԵԱՀԿ նախագահողի պաշտոնը կզբաղեցնի Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը։ Այդ կապակցությամբ նա հարցազրույց է տվել ադրբեջանական Trend գործակալությանը և անդրադարձել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացում իր երկրի անելիքներին՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում։

Նախարարն ասել է, որ Շվեյցարիան պատրաստվում է ակտիվ աջակցել Մինսկի խմբին, ինչպես նաև աջակցել հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությանը։

«Շվեյցարիան փորձելու է հեշտացնել մարդկանց միջև կապը և աջակցել տարածաշրջանում քաղաքացիական հասարակության նախագծերին»,- ասել է նա։ Շվեյցարիան Հարավային Կովկասի հարցերով կունենա հատուկ ներկայացուցիչ, այդ պաշտոնը կզբաղեցնի դեսպան Անջելո Գնադիջերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here