Շվեյցարական Վալե գավառում հայտնաբերվել է ֆինանսական ներդրումների նոր ոլորտ. բնակիչները գնում են մարտական տեսակի կովեր և մրցութային մարտեր են կազմակերպում կենդանիների միջև: Հատուկ հենց մրցույթի համար ընտրվում են սև վալեզանյան կովերը:
Շվեյցարիայում 20 տարի առաջ կովերի մարտեըը դեռ միայն տեղական ավանդույթ էին, գրում է Le Bilan ամսագիրը: Ոչ ոք չէր ենթադրում, որ ժամանակի ընթացքում դա կարող է դառնալ եկամտի այսպիսի աղբյուր: Նույնիսկ տեղական հեռուստաընկերությունը հեռարձակում է Էրանս տեսակի (նույն տեսակի մեկ այլ անվանումն է ֆրանսերեն Hérens բառից ) հզոր մարտական կովերի մարտերը, որոնք պայքարում են թագուհու տիտղոսի համար: