տուն Քաղաքական Միջազգային Շվեյցարիայում առաջարկում են կարիքավոր թոշակառուներին տեղափոխել Աֆրիկա

Շվեյցարիայում առաջարկում են կարիքավոր թոշակառուներին տեղափոխել Աֆրիկա

170
0

01222

Շվեյցարիայի ժողովրդական կուսակցության անդամ պատգամավոր Իվ Նիդեգերն առաջարկել է կարիքավոր թոշակառուներին տեղափոխել Մարոկո: Այս քայլը նա բացատրել է նրանով, որ Մարոկոյում և տաք է, և գներն ավելի էժան են, քան Շվեյցարիայում: «Իրոք, ինչու՞ նրանք պետք է սառչեն Շվեյցարիայում»,- ասել է պատգամավորը: Այս մասին հաղորդում է Tribune de Geneve-ը:

Նիդեգերի խոսքերով` Մարոկոյում բժշկական օգնությունն էժան է, ինչը թույլ կտա բյուջետային զգալի միջոցներ խնայել: Նա ամենևին էլ չի առաջարկում թողնել թոշակառուներին բախտի քմահաճույքին, սակայն  համոզված է, եթե թոշակառուներն «արտաքսվեն» Մարոկո, բյուջեն դրանից զգալի կշահի:

Բացի այդ, Նիդեգերը կարծում է, որ սա թույլ կտա բարելավել Մարոկոյի տնտեսական վիճակը, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here