Շվեյցարիայի նախագահ Սիմոնետա Սոմարուգան իր ծննդյան 60-ամյակին հրավիրել է երկրի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նույն օրն են ծնվել, հայտնում է The Local պարբերականի շվեյցարական խմբագրությունը։
Տոնակատարության հնարավոր մասնակիցներին հարկավոր է գրանցվել նախագահի կայքում եւ տրամադրել իրենց անձնագրի պատճենը:
Մայիսի 14-ին Շվեյցարիայի նախագահը կդառնա 60 տարեկան: