տուն Սպորտ Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչն ավարտեց իր կարիերան

Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչն ավարտեց իր կարիերան

64
0

1457969

Շվեյցարիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օթմար Հիթցվելդը հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է եղել աշխատել այդ թիմի հետ։ Հաղորդում է RIA NOVOSTI-ն։
«Ինձ համար մեծ պատիվ է եղել աշխատել Շվեյցարիայում։ Ես հպարտանում եմ, որ Շվեյցարիային հրաժեշտ տալուց իմ սիրտը լցվում է հույզերով»,- նշել է գերմանացի մարզիչը, ով լքում է իր պաշտոնը մրցաշարի ավարտից հետո։

Նրա կարծիքով, երեկվա խաղում շվեյցարացիներն առավելագույն չափով դժվարացրել էին արգենտինացիների կյանքը,«բայց նրանք կարողացան պահպանել սառնասրտությունն ու կենտրոնացվածությունը։ Դա ցույց է տալիս, թե որքան լավն է Արգենտինայի թիմը»։ Ավելացրել է Հիթցվելդը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 1-ին շվեյցարացիները ավելացված խաղաժամանակում զիջել են Արգենտինայի հավաքականին 1։0 հաշվով։